«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Բակո Սահակյանը մասնակցել է Եվրոպայի հայության 3-րդ համաժողովին

Բակո Սահակյանը մասնակցել է Եվրոպայի հայության 3-րդ համաժողովին
15.10.2013 | 16:06

Հոկտեմբերի 15-ին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Եվրոպական խորհրդարանում մասնակցել է Եվրոպայի հայության 3-րդ համաժողովի երկրորդ նիստին և հանդես եկել ելույթով:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանն անդրադարձել է Արցախի պետականաշինության գործընթացին, արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին:

Նախագահի բնութագրմամբ՝ Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը խիստ պահանջված է ինչպես Եվրոպայի հայկական կազմակերպությունների, այնպես էլ Արցախի համար:

ԼՂՀ ղեկավարն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտն անկեղծորեն շահագրգռված է Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացման ու խորացման մեջ՝ եվրոպական պետությունները դիտարկելով որպես բարեկամ երկրներ:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Եվրախորհրդարանի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է՝ 1472

Մեկնաբանություններ